Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:20
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Մամուլի տեսություն

Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Ոսկանյան
Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Ոսկանյան
20/11/2021 11:03

Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։

 

Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։

Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։

Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»։