Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:15
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ռուսաստանի վարչապետը՝ երևանյան ջազ ակումբում
«Ժողովուրդ». Ռուսաստանի վարչապետը՝ երևանյան ջազ ակումբում
20/11/2021 10:59

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ից նոյեմբերի 20-ը նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։

 

Նշենք, որ Մալխասի կատարումները հայտնի են ռուսական էլիտայից շատերին, և հաճախ են ռուսական պաշտոնյաները հյուրընկալվում Թումանյան փողոցի վրա գտնվող ջազ ակումբում: Իսկ ինքը՝ ՌԴ կառավարության ղեկավար Մ. Միշուստինը, գուցե քչերին է հայտնի, բայց ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել։ Նա, բացի տեխնոկրատ լինելուց, նաև մշակութային կերպար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում