Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 22:13
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Իրավունք

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է
24/10/2021 09:48

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «2 ամսով կալանավորելը անընդունելի մոտեցում եւ որոշում է: Այդ գործողություերը տեղի են ունեցել  2016 թվականին,  եւ Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցությունը այդ գործընթացի հետ շատ հարաբերական է, եւ այս պահի դրությամբ տեսնում ենք, որ ակնհայտ միտում կա` նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոցը

փոխել եւ կալանքի տակ պահել»,- ասաց նա` հավելելով, որ կալանավորման որոշումն անպայման բողոքարկվելու է:
Նախկին պատգամավորը նշեց, որ Ջանիբեկ Հայրապետյանը բազմիցս ներկայացրել է, որ այդ դեպքի հետ ինքը առնչություն չունի: Էնֆիաջյանը չբացառեց, որ որոշակի քաղաքական նպատակներով է այս գործը վերաբացվել:

Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր երեկ: : Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում: