Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:30
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

«Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
«Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
24/10/2021 09:39

Բազմատոննայանոց մեքենաների քարշակի համաշխարհային ռեկորդակիր Սերգեյ Աղաջանյանը՝ «Ռուսական Հալք» մականունով, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ նա քարշ է տվել ավելի քան 14 տոննա քաշով հրշեջ «ԿամԱԶ»-ը՝ միաժամանակ մինչեւ պյթելու աստիճան փչելով երկու ջեռակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ուժային էքստրիմի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Գրիշչենկոն։ Նա ինքն է ռեկորդ սահմանել մերձմոսկովյան Նոգինսկում՝ ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնի բազայի վրա։ ««Ռուսական Հալքը» 14,3 տոննա քաշով հրշեջ «ԿամԱԶ» մեքենան 19 մետր քարշ է տվել 1,27 րոպե, դրանով իսկ առանց հատուկ սարքերի օգտագործման քարշակի Ռուսաստանի ռեկորդ սահմանելով: Բացի այդ, հրշեջ մեքենան քարշ տալու ժամանակ մարզիկը մինչեւ պայթելու աստիճան անընդմեջ երկու բժշկական ջեռակ է փչել: Ինչպես միշտ, իր համարներում նա միավորել է ուժային էքստրիմի երկու դիսցիպլիններ՝ սպորտային՝ քարշակում եւ բեմական՝ առարկաների ոչնչացում»,- ասել է Գրիշչենկոն։

 

Նրա խոսքով՝ ռուսական ուժային էքստրիմի պատմության մեջ դեռեւս ոչ ոք միայնակ չի քաշել ավելի քան 14 տոննա կշռող հրշեջ ավտոմեքենա՝ առանց հատուկ սարքերի։

«Դժվարությունը նաեւ այն էր, որ հրշեջ մեքենայի մեջ գրեթե 6 տոննա ջուր կար, ինչը ստեղծում էր որոշակի իներցիա, որը թույլ չի տալիս մարզիկին առաջ շարժվել առանց պարան օգտագործելու մինչեւ տարածության ավարտը: Ջուրը բառացիորեն արգելակում է մեքենան՝ ճոճվելով մեքենայի քարշարկման համար։ Այս ռեկորդը շատ դժվար է կատարել նույնիսկ փորձառու մարզիկներին»,- ասել է Գրիշչենկոն: