Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:43
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
24/10/2021 09:25

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 12:55-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Շարուրի փողոցի 37 հասցեում քաղաքացու վրա քար է ընկել:

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին էլ ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Սերգեյ Ջաղինյանն է: Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, «Էլեկտրոն» Բաց բաժնետիրական ընկերության փորձարարական լաբորատորիայում, նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Ս. Ջաղինյանը վնասվածքներ է ստացել: