Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:57
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում
Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում
24/10/2021 09:22

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն եւ նրա կինը` երգչուհի Վերա Բրեժնեւան, Կիեւի կենտրոնում նոր բնակարան են ձեռք բերել: Այն արժե 900 հազար դոլար (ավելի քան 63 մլն ռուբլի)։

LIVE հեռուստաալիքի տվյալներով՝ 206 քառակուսի մետր մակերեսով բնակարանն ապակյա Skyline աշտարակում է գտնվում։ Համալիրն ունի իր գրադարանը, մարզասրահը, բանակցությունների սենյակը եւ սրճարանը։

Նաեւ պարզվել է, որ Մելաձեն ունի վեց բնակարան։ Բրեժնեւան ունի բնակարան 80 քառակուսի մետր մակերեսով, հինգ սենյականոց բնակարան՝ ավելի քան 100 քառակուսի մետր մակերեսով եւ երկու առեւտրային տարածքներ։ Այս Ամբողջ գույքը գնահատվում է երկու միլիոն դոլար: