Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:49
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Սպորտ

hraparak.am ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՀԱՆՅԱՆԸ` ՁՅՈՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
hraparak.am ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՀԱՆՅԱՆԸ` ՁՅՈՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
23/10/2021 00:34

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությունում այսօր մեր հայրենակից Հովհաննես Օհանյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը` նվաճելով բրոնզե մեդալ: Սա ոչ միայն Օհանյանի, այլև Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի համար մեծ հաջողություն է, երբ սիրողական մակարդակում սպորտով զբաղվող մարզիկը կարճ ժամանակում կարողանում է աշխարհի առաջնություն դուրս գալ և բրոնզե մեդալ նվաճել:

Մինչ այդ Հովհաննես Օհանյանը հասցրել էր այս տարվա մայիսի 22-ին Երևանում մասնակցել ձյուդոյի վետերանների հայաստանյան առաջնությանն ու գրավել առաջին հորիզոնականը` դառնալով Հայաստանի չեմպիոն:

Նշենք, որ 42-ամյա Օհանյանը մասնագիտությամբ ռազմական բժիշկ է, երկար տարիներ աշխատել է զորամասում և զինվորական հոսպիտալում` որպես կրծքային վիրաբույժ, իսկ 44-օրկա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել էր Գորիս` տեղի հոսպիտալում օգնություն ցուցաբերելու վիրավոր զինվորներին: Բազմաթիվ կյանքեր նաև հենց նրա միջամտությամբ են փրկվել:

Այս ամենին զուգահեռ` Հովհաննես Օհանյանը նաև քաղաքականությամբ է զբաղվում. ՀՀԿ անդամ է, ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի նախագահն է: Մի քանի անգամ եղել է պատգամավորի թեկնածու ՀՀԿ ցուցակով, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում` 25-րդ համարն էր: