Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:33
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՈԼԴՈՒԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՑ ՀԵՏՈ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՈԼԴՈՒԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻՑ ՀԵՏՈ
22/10/2021 22:54

Հրապարակվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարներն ու տեսանյութերը նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Համացանցում հայտնվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարները և նոր ֆիլմի նկարահանման հարթակից տեսանյութերը, որտեղ ավելի վաղ ողբերգություն էր տեղի ունեցել: Լուսանկարում երևում է, որ դերասանը լաց է լինում։ Նկարահանումների ընթացքում ատրճանակի փամփուշտը, որը գտնվել է դերասանի ձեռքում, կամ դրա բեկորները դիպել են երկու մարդու՝ կին օպերատորի և ռեժիսորի: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտով։ Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։





Ռեժիսորը ողջ է մնացել, իսկ կինը մահացել է։ Մահացած Գալինա Հաթչինսը ծնունդով Ուկրաինայից էր, մի քանի տարի ապրել է Ռուսաստանում:



Նշվում է, որ դերասանի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, կատարվում է միջադեպի հետաքննություն և հարցաքննվում են վկաները: