Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:12
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Քաղաքականություն

Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ՝ առանց ռազմավարական պլանավորման. Սեյրան Օհանյան
Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ՝ առանց ռազմավարական պլանավորման. Սեյրան Օհանյան
22/10/2021 20:34

Պատերազմից մեկ տարի է անցել, եւ պետության կողմից դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին գնահատակն չի տրվել: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ռազմավարական վերանայումը Հայաստանի եւ Արցախի շուրջ գոյություն ունեցող միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատումն է, որի արդյունքում որոշվում է այս կամ այն ոլորտում աշխատանքները տանելու ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների դերն ու նշանակությունը: Կառավարությունը, Անվտանգության խորհուրդը, ինչու ոչ՝ նաեւ ԱԺ-ն՝ որպես խորհրդարանական երկրի վերահսկող գործառույթներ ունեցող ինստիտուտ, պետք է դա կատարեին: Վերջին երկու ամսում մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս եզրակացնել, որ մի շարք ոլորտներում մենք չունենք ռազմավարություններ, որոնք արդեն ձեւավորված պետք է լինեին: Բոլոր ժամանակներում 3 գլխավոր սպառնալիքներ են եղել: Առաջինը՝ քաղաքական ռեսուրսների աճի կամ նվազման միտումները, որոնց մասին մենք պետք է մտածեն, եւ մեր աշխատանքի հիմքում պետք է լինեն առկա միջազգային երաշխիքները, արտաքին քաղաքականությունն ու այն համանախագահությունը, որն Արցախի հարցում համապատասխան աշխատանք կկատարի դրա շարունակականության ապահովման դեպքում, իսկ ներքաղաքական խնդիրների տեսանկյունից՝ ներքաղաքական կամքի առկայություն պետք է ապահովվի այս վիճակից դուրս գալու համար: Երկրորդը՝ տնտեսական իրավիճակը, որտեղ ռազմավարությունը կիսատ-պռատ է, երրորդը՝ ժողովրդագրական խնդիրները, որոնք եղել են Հայաստանում, եւ Արցախից տեղահանվածների հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ հարցում եւս ռազմավարություն չկա, ասում են՝ մինչեւ 2022թ. վերջ նոր ռազմավարություն կմշակվի: