Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:21
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Քաղաքականություն

ՊՆ-ն միակողմանի եւ աղավաղված է հրապարակել ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի փաստը, դիրքորոշումներս մազաչափ չեն փոխվել. ՄԻՊ
ՊՆ-ն միակողմանի եւ աղավաղված է հրապարակել ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի փաստը, դիրքորոշումներս մազաչափ չեն փոխվել. ՄԻՊ
22/10/2021 20:27

Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել: Թեման համարում եմ փակված»,- հայտնել է Թաթոյանը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տարածած հայտարարությամբ Պաշտպանության նախարարությունը կրկին պնդել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրականության չհամապատասխանող տվյալներ է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

 

«Այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ օմբուդսմենն ի պատասխան պաշտպանության նախարարի հարցին, թե ՀՀ որ տարածքում են աշխատանքներ իրականացվում, նշել է, որ դրանք իրականացվում են ոչ թե  ՀՀ տարածքում, այլ դրա հարեւանությամբ։ ՊՆ-ն կոչ է անում օմբուդսմենի գրասենյակին զերծ մնալ չճշտված տեղեկություն տարածելուց»,- ասված է հայտարարությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 18-ին հայտնել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն: Պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը հերքել էր Թաթոյանի պնդումը, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հակադարձել էր ՊՆ-ի հերքմանն ու վերահաստատել իր հայտնած տեղեկությունները՝ ապացույցներ  հրապարակելով եւ շեշտելով, որ առանց փաստական լուրջ հիմքերի ինքը նման պնդումներ չի անում: