Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:41
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Քաղաքականություն

Պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. Գեղամ Մանուկյան
Պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. Գեղամ Մանուկյան
12/10/2021 14:41

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստերում մի քանի անգամ փորձ են արել գործունեությունը տեղափոխել բովանդակային դաշտ, բայց ամեն անգամ հանդիպել են եւ՛ հանձնաժողովի նախագահի, եւ՛ իշխանական պատգամավորների կողմից բոյկոտին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին, խոսել է ԶՈՒ-երում  բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավելի է ՀՀ կառավարությունից որեւէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ։ Այսինքն՝ այն ամենը, ինչը իշխանության ներկայացուցիչները խոսում են ամբիոններից, դա իրականում գործնական դաշտ չի տեղափոխվել։ Արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունն արդեն երկրորդ փորձն է։ Ընդդիմությունն է, որ փորձում է ԱԺ-ն գունավորել գործնական աշխատանքին, որը հանդիպում է հանձնաժողովի նախագահի եւ Կառավարության խոչընդոտին»,- ընդգծեց Մանուկյանը։

 

Գեղամ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. «Պատգամավորները պարտավոր են եւ իրավունք ունեն գաղտնիության ստորագրություն դնել, որից հետո իրավունք ունեն ծանոթանալ եւ՛ բյուջեի նախագծի գաղտնի բաժնին՝ անվտանգության ծախսերի հետ կապված, եւ՛ բազմաթիվ այլ հարցերի. մինչեւ այժմ մեզանից որեւէ պատգամավոր դեռ օգոստոսից դիմած՝ մինչեւ հիմա այդ իրավունքը չեն ստացել։ Հիմա բյուջեի նախագիծը եկել է ԱԺ, մենք հնարավորություն չունենք՝ ամբողջությամբ ծանոթանանք»։