Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 17:15
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Life

Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է, Կարպինը շնորհավորել է նրան Ռուսաստանի թիմի հաղթանակով
Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է, Կարպինը շնորհավորել է նրան Ռուսաստանի թիմի հաղթանակով
12/10/2021 11:25

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 95-րդ տարեդարձը: Ռուսաստանի հավաքականն ու թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը շնորհավորել են հոբելյարին: «Կցանկանայի շնորհավորել Նիկիտա Պավլովիչին։ Մեր այս հաղթանակը նրա համար կլինի որպես շնորհավորանք։ Ֆեդերացիայի, ֆուտբոլիստների մարզչական շտաբի անունից ցանկանում ենք շնորհավորել նրան, մաղթել առողջություն եւ երկար տարիներ, առնվազն այսքան էլ»,- Կարպինի խոսքը մեջբերում է ՌՖՄ-ի կայքը։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սլովենիայի թիմին։

 

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալ է նվաճել Մելբուռնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին: