Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:34
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

Կորոնավիրուսից մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը
Կորոնավիրուսից մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը
08/10/2021 19:07

Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին... Այսօր մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ աշխատելիս է եղել  64-ամյա Ժաննա Ազարյան-Սարգսյանը։  Նրա մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։ 64-ամյա ուսուցչուհին ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ: Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին։

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը ցավակցական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում:

Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»: