Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 15:35
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Տարածաշրջան

«Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը». Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին
«Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը». Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին
07/10/2021 14:20

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Մոսկվա կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակին: Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ երկրի նոր վարչակազմի համար առաջնահերթություն են հարևանների՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,-ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ հնարավորության դեպքում կայցելի Բաքու և Երևան՝ որպես բարիդրացիության ժեստ:



«Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում: Նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ դրանք տեղափոխելու համար: Միաժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց որևէ կերպ կասկածելու մեր հարևանների տարածքային ամբողջականության վրա: Մեզ հետ բանակցություններում Բաքվի պաշտոնական դեմքերը խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Մենք Ադրբեջանի հետ կապված ենք մշակութային և պատմական հարաբերությունների հսկայական շերտով և չպետք է թույլ տանք, որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն դրանց վրա», - ասել է Աբդոլլահիանը:

«Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, և կարծում ենք, որ եթե իրավիճակին մոտենանք խելամիտ և իմաստուն, ապա Ադրբեջանի և Հայաստանի հետ կկարողանանք լավ ուղի մշակել բոլոր խնդիրները միջազգային իրավունքի նորմերի հիման վրա լուծելու համար: Գլխավորը դրական տրամադրվածությունն է, ինչպես նաև տարածաշրջանում օտարերկրյա ուժերի կողմից միջամտության, Իսրայելի սադրանքների և ահաբեկիչների ներկայության թույլ չտալը»,-ամփոփել է նա: