Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:20
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Life

«Սպառվել եմ». Ուսպենսկայայի դուստրը վախեցնող հայտարարություն է արել
«Սպառվել եմ». Ուսպենսկայայի դուստրը վախեցնող հայտարարություն է արել
06/10/2021 17:45

Ռուսական շանսոնի աստղ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, մասնագիտացած կլինիկայից, ուր բուժում է անցնում, տեսանյութ է ձայնագրել՝ ուղղված երկրպագուներին։ Երիտասարդ նկարչուհու եւ սկսնակ երգչուհու խոսքով՝ ինքը ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը՝ հոգեկան հավասարակշռություն գտնելու համար։ «Ողջույն, ես եմ՝ ձեր Pacha Tati-ն։ Ես հիմա ստեղծագործական գործընթացում եմ։ Մի փոքր ինքնամփոփ եմ դարձել։ Շատ երաժշտություն եմ գրում։ Ինձ ժամանակ պետք կգա, քանի որ վերջին շրջանում չափից շատ են եթերներ եղել, եւ ես մի փոքր սպառվել եմ։ Այդ պատճառով մինչ հանդիպում»,- ասել է Տատյանան։

 

Տատյանան չի նշել, թե ինչու է արտիստը, որի ստեղծագործական ճանապարհը նոր էր միայն սկսվում, այդքան արագորեն «սպառվել»։ Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Պլակիսնան շատ բան է հաղթահարել։ Կոստա Ռիկայի լեռներում ճակատագրական ընկնելը սարսափելի հետեւանքների է հանգեցրել․ Տատյան կոտրել էր ծնոտն ու կորցրել առջեւի ատամները։ Արտաքին փոփոխությունները լրջորեն ազդել են նրա հոգեկան վիճակի վրա, եւ Տատյանան փորձել է սթրեսը հաղթահարել որոշակի նյութերի օգնությամբ։ Դրան հաջոդրել է Ուսպենսկայայի հասցեին մեղադրանքների հետ կապված լուրջ սկանդալը եւ հոր մոր՝ ԱՄՆ շուտափույթ տեղափոխումը, ուր Տատյանայի վիճակը միայն վատացել է։

 

Լուսանկարը՝ Նատալյա Սելիվերստովա/«ՌԻԱ Նովոստի»