Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 15:19
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Մամուլի տեսություն

Ալիեւն ունի այնքան գիտակցություն, որ ավելի չսրի Իրանի հետ հարաբերություններն ու չհանգեցնի ռազմական բախման. Էլիբեգովա
Ալիեւն ունի այնքան գիտակցություն, որ ավելի չսրի Իրանի հետ հարաբերություններն ու չհանգեցնի ռազմական բախման. Էլիբեգովա
06/10/2021 10:38

Առաջին հերթին կարելի է խոսել Իլհամ Ալիեւի քաղաքական նոր ոճի ու իմիջի հաստատման մասին, որի միջոցով փորձում է տարածաշրջանային ավելի կարեւոր խաղացողի դերակատարություն ստանձնել, հավասարը հավասարի պես խոսել տարածաշրջանային տերությունների հետ՝ Ռուսաստնի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերություններում հավասար գործընկերոջ կարգավիճակում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող լարվածությանն ու Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հակաիրանական քայլերի հնարավոր պատճառներին: Ադրբեջանագետի կարծիքով՝ ուժի ցուցադրումը կարելի է դիտարկել ինչպես այս, այնպես էլ ներքին լսարանի համար քարոզչական ազդակներ փոխանցելու տրամաբանության մեջ՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանն այսուհետ աշխարհաքաղաքական գործընթացներում այլ դիրք է զբաղեցնում, ինչը ներքին լսարանի աչքերում իր դիրքերը բարձր պահելու փորձ է:

 

«Այս պահի դրությամբ Ադրբեջանն Իրանի հետ փոխհարաբերություններում ռիսկ չի անում հատել կարմիր գիծը՝ ամեն բան դեռ մնում է պաշտոնական հայտարարությունների եւ քարոզչական պատերազմի տիրույթում: Սյունիքում իրանական բեռնատարներին կանգնեցնելը կարելի է գնահատել որպես հակաիրանակն քայլ ու սադրանք, բայց քաղաքական հանդիպումները, դեսպանների եւ այլ պաշտոնյաների մակարդակով շփումները ցույց են տալիս, որ ինչքան էլ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում է կոշտ դիրքերից հանդես գալ, կուլիսների ետեւում, այնուամենայնիվ, փորձում է հարթել կոնֆլիկտը»,- նշեց ադրբեջանագետը:

Հարցին՝ որքանո՞վ է Թուրքիան հրահրում Ադրբեջանին գնալ հակաիրանական գործողությունների, Էլիբեգովան նկատում է՝ նույնիսկ եթե Թուրքիան ներգրավված է Ադրբեջանի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողությունների կազմակերպման մեջ, միեւնույնն է՝ Ալիեւը շատ լավ հասկանում է դրա ռիսկերը:

«Ալիեւը լավ է հասկանում երկրի անվտանգության տեսանկյունից Իրանի հետ հարաբերություններում կարմիր գծերը հատելու հնարավոր հետեւանքները եւ հասկանում է, որ դա կարող է իր երկրի տարածք տեղափոխվել: Կարծում եմ, որ ինչքան էլ Թուրքիան սադրի Ադրբեջանին դիմել նման քայլերի, Ալիեւն ունի այդքան գիտակցություն, որ չսրի Իրանի հետ հարաբերություններն այն աստիճանի, որ բանը հասնի ռազմական բախման:

Եթե խոսում ենք Ադրբեջան-Իսրայել տնտեսական համագործակցության մասին, այո, իսրայելական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու Ադրբեջանի կողմից օկուպացված եւ Իրանի հետ սահմանակից արցախյան տարածքներում նախաձեռնվող նախագծերում, ինչը չի կարող Իրանին չանհանգստացնել: Եթե դիտարկում ենք Իրան-Ադրբեջան համագործակցությունը ռազմական ոլորտում, ապա բավական ակտիվ աշխատանք է տարվում՝ սկսած ԱԹՍ-ների արտադրությունից, վերջացրած՝ իսրայելական սպառազինության ձեռքբերմամբ, ինչն Իրանի համար նորություն չէ: Թեեւ պատերազմի ժամանակ Իսրայելը շեշտը դնում էր նրա վրա, որ Ադրբեջանին աջակցում են միայն հումանիտար հարցերում, բայց տեսանք՝ ինչպես էր Ադրբեջանն օգտագործում իսրայելական լոբբին եւ ինչպես էին Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմում իսրայելական կառույցներն աջակցում ադրբեջանական կողմին: Բացի այդ, Ադրբեջանի ներսում հրեական համայնքն այդ փուլում բավական ակտիվ էր ռամզահայրենասիրական ոգին բարձրացնելու հարցում՝ այդ թվում հահայկական տրամադրություններ տարածելով: Ավելին, հետպատերազմական շրջանում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հաճույքով մասնակցում է դիվանագիտական տուրերին, որոնք կազմակերպվում են դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ այդ թվում Շուշի՝ տեսակետներ արտահայտելով հարցի շուրջ: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում իսրայելական ներգրավվածությունն Իրանի համար նոր սպառնալիք է, պարզապես Իրանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանի սերտ կապերն Իսրայելի հետ իր համար ռիսկեր է պարունակում: Այդ կապերը նոր չեն, եւ Իրանը պարբերաբար է խոսում այդ մասին՝ հայտնելով իր դժգոհությունը»,- նկատեց ադրբեջանագետը: