Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 22:09
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերից առաջ պետք է մտածել սահմանը կահավորելու մասին. ԱԱԾ նախկին պաշտոնյա
«Ժողովուրդ». Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերից առաջ պետք է մտածել սահմանը կահավորելու մասին. ԱԱԾ նախկին պաշտոնյա
06/10/2021 10:28

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը: «44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը երկար է 200 կմ-ով, ինչը ենթադրում է սահմանների կահավորանք, բնագծեր եւ այլն: Շուտով ձմեռ է, պետությունը պետք է մտածեր համապատասխան աշխատանքեր անելու, սահմանն ամրակայելու, զինվորականների ու տեխնիկայի համար շինություններ կառուցելու մասին, որ հակառակորդը չգա ու չտնավորվի մեր տարածքներում, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը վաղվա գործ է»,- ասում է նա: ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից:

 

«Սահմանազատման, սահմանագծման համար կարեւոր հանգամանքն այն է, թե որ թվականին հրատարակված քարտեզներով են առաջնորդվելու: Եթե ուզում են, որ գործընթացն արագ ընթանա ու ավարտվի, ապա ինչ-որ մի կողմը պետք է զիջի: Եթե Վրաստանի հետ, որի հետ որեւէ խնդիր չունի ՀՀ-ն, դեմարկացիա-դելիմիտացիան ընթանում է արդեն 20 տարուց ավելի, ապա Ադրբեջանի հետ նվազագույնը 50 տարուց ավելի է տեւելու: Չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններում հնարավոր է այդ գործընթացն անել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Գեներալ-մայորը ընդգծում է նաեւ, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում բանակը չպետք է խառնվի. դա դիվանագիտական կորպուսի ու Գեոդեզիայի ինստիտուտի անելիքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում