Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:44
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Աշխարհ

Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե
21/09/2021 15:29

Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին: «Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:

 

Բուայեն գրել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանն ունի հազարավոր երիտասարդների կորուստ, կան հազարավոր վիրավորներ և հայ գերիների ընտանիքների անորոշություն:

«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն: