Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:23
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Հայաստան

Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր
Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր
21/09/2021 13:02

Արտաշիրիմում եմ անելու, ամեն ինչ հնարավոր է, կարող է՝ ուրիշի մարմին են տվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը։ Ծնողի խոսքով՝ իրեն հեռախոս են տվել ու մարմին, ասել են՝ քո որդին է։ ԴՆԹ-ի պատասխան իրեն չեն ներկայացրել։ «Հիմա շատ բաներ եմ կասկածում։ Ես նույնիսկ ուզում եմ արտաշիրիմում անել, արդեն ոչ մեկի չեմ հավատում։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող է՝ ուրիշի մարմին են տվել։ Եթե սրանք այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են սա էլ անել։ Գիտե՞ք քանի հոգի է եղել, որ երեխային տվել են, հետո իմացել են, որ իրենց երեխան չէ։ Չես կարող ասել՝ ում մարմինը տվին։ Կարող է թուրքի գլուխ են տվել։ Արտաշիրիմում եմ անելու, տանելու Եվրոպա»,- նշեց նա։

 

Լրագրողի հարցին, թե ինքը հնարավորություն ունեցավ տեսնելու Նիկոլ Փաշինյանին, զոհվածի հայրը պատասխանեց, որ ծնողները նման խնդիր չունեն․

«Այսօր ո՞ր մեկը հնարավարություն ունեցավ, որ մենք ունենայինք։ Նա պետք է գար մեզ մոտ։ Սուտ են ասում են, թե մեզ տեսել են։ Ստախոսներ են։ Դու գալիս ես այն տեղը, որ քո անունից սրբապղծություն են արել, գաս ո՞ր երեխու դեմը խունկ ծխես։ Այսօր ով ինչ անի, համ Աստծու կողմից է պատժվելու, համ ժողովրդի։ Քադաֆիին որ ժողովուրդն իր ընտանիքի հետ ջախջախեց, այսօր էլ զոհերի ծնողներին են պատասխանը տալու»,- հավելեց զոհված զինծառայողի հայրը։