Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 15:33
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Քաղաքականություն

Թուրքիայից հնչող հայտարարությունների տոնը եւ բովանդակությունը փոխվել է, լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ. Գուրգեն Արսենյան
Թուրքիայից հնչող հայտարարությունների տոնը եւ բովանդակությունը փոխվել է, լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ. Գուրգեն Արսենյան
21/09/2021 12:10

Ես Վայաստանի եւ Վրաստանի վարչապետների անձնական խոսակցությանը ներկա չեմ եղել, սակայն ուզում եմ հիշեցնել փաստաթուղթը, որը կոչվում է ՀՀ կառավարության գործունեության ծրագիր, որը հաստատվեց ԱԺ-ի կողմից. այդ փաստաթղթում արտաքին քաղաքականությանհատվածում հստակ նշված է, որ Հայաստանն իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին հանդիպելու առաջարկ է արել: «Խաղաղության հարցի քննարկման օպոնենտները մեր հրեւաններն են, որոնց հետ մենք այս պահին կամ չունենք հարաբերություն, կամ ունենք լարված, ոչ դրացիական կամ թշնամական հարաբերություններ: Քաղաքական օրակարգի սպասարկման եւ Հայաստանի անվտանգության միջավայրն ավելի կայուն եւ հասկանալի դարձնելու համար, բնականաբար, պետք է խնդիրը քննարկել այն սուբյեկտների հետ, ումից այդ վտանգը կա: Խաղաղության օրակարգի քնյնարկումը չենք անցկացնելու Եթովպիայի կամ Հարավային կորեայի հետ, պետք է  անցկացնենք մեր հարեւանների, նրանց ղեկավարների հետ: Այն պահին, երբ կսկսենք քննարկել մեր հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի հետ, այդ պահին բնականաբար, պետք է քննարկենք այն պաշտոնյաների հետ, որոնք ունեն դրա իրավասությունը: Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, կքննարկենք իր հետ, կփոխվի նախագահը, կքննարկենք այդ ղեկավարի հետ»,-ասաց նա: Հարցին՝ Էրդողանը ՀՀ-ից սպասվելիք ի՞նչ դրական քայլերի մասին էր խոսում, Արսենյանն արձագանքեց՝ ՀՀ իշխանությունների կողմից դրական քայլերի սպասելիքը արվել է՝ Կառավարության ծրագրում ընդգրկվել է խաղաղության օրակարգը. «Դա մի կարևորագույն  հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, ի լուր աշխարհի հնչեցում, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգով: Դրա փաստաթղթային մասից բխում են գործընթացներ, քայլեր, որոնք կանեն իրավասու մարմինները՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից»,-ասաց նա:



 

Հարցին՝ իսկ որո՞նք են Թուրքիայի կողմից դրական ազդակները, որոնց մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Արսենյանն արձագանքեց՝ այդ ազդակների վերաբերյալ կարելի է հետևել թուրքական պետական իշխանության ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին. «Հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ: Եթե հիշեք 1 տարի առաջ Թուրքիայի իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, այդ թվում՝ օգոստոսի կեսերին Թուրքիայի ԳՇ պետի կողմից արված հայտարարությունը, ապա կհասկանանք, որ լրիվ փոխվել է այդ հայտարարությունների տոնը և բովանդակությունը: Այն ժամանակ այդ հայտարարություններին հետևեց 44-օրյա պատերազմը: Մենք այնքան էլ խորությամբ ու պետական գործիչներին հատուկ խորաթափանցությամբ չհասկացանք, թե ինչ էր նշանակում այդ հայտարարության ներքին բովանդակությունը, մենք ստացանք զգուշացում, հետո պատերազմ»,-ասաց Արսենյանը՝ հավելելով. «Ես թուրքական կառավարության, իշխանությունների ներկայացուցիչը չեմ, ես հայկական քաղաքական համակարգի ներկայացուցիչ եմ, որը պատասխանատվություն է կրում երկրի համար: Ես գտնում եմ, որ մեր գործիքակազմով, մեր երկրի շահերի սպասարկման տեսանկյունից պետք է իրականացնենք հնարավոր գործողություններն այն ծավալով, որ չի վնասում մեր երկրին, այն ծավալով, որով հնարավորություն չի ընձեռում ունենալ բացասական բանակցային դիրքեր»: