Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 17:16
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Քաղաքականություն

Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, էլի ասելու էին՝ մեր իշխանությունները դավաճան են ու թուրք․ Մարուքյան
Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, էլի ասելու էին՝ մեր իշխանությունները դավաճան են ու թուրք․ Մարուքյան
20/09/2021 10:49

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Անկախության 30-ամյակը նշելու մասին։ Նա, մասնավորապես, նշել է. «Սոցիալական ցանցերն ալեկոծվում են այն օրվանից, երբ տեղեկացանք, որ Հայաստանի Անկախության տոնը նշվելու է Հանրապետության հրապարակում` գունագեղ համերգով, դրոններով և այլն: Այս լուրը տարածվելուց հետո սոցցանցերում և մամուլի տարբեր միջոցներում բազմաթիվ մարդիկ սկսեցին պնդել, որ եթե իշխանությունները, պատերազմում պարտության ու հազարավոր զոհերից հետո, նշում են Անկախության 30-ամյակը, ուրեմն դավաճան են ու թուրք:

 

Վստահ եմ, որ եթե կառավարությունը հայտարարեր, որ պետական մակարդակով որևէ կերպ չի նշվելու Հայաստանի Անկախության տոնը, ապա մոտավորապես այդ նույն մարդիկ ասելու էին, որ քանի որ մեր իշխանությունները դավաճան են ու թուրք, ոչ մի կերպ չեն նշում մեր պետության Անկախության տոնը, որի պաշտպանության համար հազարավոր հայորդիներ են զոհվել:

Իրականում այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների մասին, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են: Մինչդեռ, իմ կարծիքով, Հայաստանի Անկախության 30-ամյակը պետք է մեզ բոլորիս միավորեր այդ գաղափարի բովանդակության շուրջ»,-գրել է Մարուքյանը։