Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:22
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Քաղաքականություն

Քաղաքական հետապնդում է իմ հանդեպ իրականացվում. Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են պատերազմի մասնակցի տուն
Քաղաքական հետապնդում է իմ հանդեպ իրականացվում. Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են պատերազմի մասնակցի տուն
20/09/2021 10:46

Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի տուն: NEWS.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը  սա որակեց որպես իր դեմ քաղաքական նհետապնդում: «Ինձ ասացին, որ ինչ-որ գրառում եմ կատարել շաբաթներ առաջ, որտեղ վիրավորական արտահայտություններ եմ թույլատրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց ինձ թվում է, որ սա կապված է երեկվա իմ գրառման հետ` կապված Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես ընդամենը վերլուծական գրառում էի կատարել, թե ինչքան կարեւոր է Քոչարյանը Ռուսաստանի համր եւ ինչպես դա կարող է օգտագործվել»,-ասաց նա:

 

Մանուկյանը ասաց, որ ավելի սուր քննադատություններ են անում Փաշինյանի նկատմամբ, սակայն չգիտես ինչի հենց իրենց տուն են եկել ոստիկանները. «Հաշվի չառնելով, որ ես երկու պատերազմների մասնակից եմ, ընկերներ եմ կորցրել, իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում: Նրանք հասկանում էին, որ երբ ես մենակ էի խոսում, իրենցից իշխանություն չէի կարող վերցնել, իրենց համար վտանգ չէի ներկայացնում, բայց էս պարագայում, երբ որ ես ինչ-որ ուժի հետ կապված վերլուծություն եմ արել, նրանք մտածոիւմ են, որ այդ ձեւով հնարավոր է այդ ուժը մեծանա եւ իրենցից վերցնի իշխանությունը»:

Մանուկյանը կարծում է, որ իշխանությունները այս գործողություններով ավելի կակտիվաղնեն միավորումը: Նա նաեւ բոլոր ուժերին կոչ արեց միանալ այն ուժին, որը կարող է վերցնել իշխանությունը:

Մանուել Մանուկյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Բաղրամյանի Բաժնի Հետաքննության ավագ տեսուչ Գուրգեն Մկրտչի Խարաջանյան և քրեական հետախուզության խմբի ավագ գծով օպերլիազոր Արտաշ Կարապետյանը այսօր այցելել են իր գյուղի տուն։