Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:48
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Սպորտ

Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
16/09/2021 14:37

Նախագծով առաջարկվում է Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարների ավելացում»,-կառավարության այսօրվա նիստում զեկուցելով ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը՝ հայտնեց ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը: Նրա տեղեկացմամբ՝ օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 միլիոն դրամ, իսկ առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 12.5 միլիոն դրամ:

 

«Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքականի թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 5 միլիոն դրամ: Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 միլիոն դրամ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ գործող կարգով Օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ, բայց  նախագծով նախատեսված է 1 միլիոն դրամ:

Կառավարությունը միաձայն հաստատեց որոշումը: