Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:05
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Հայաստան

Անավարտ թռիչք...
Անավարտ թռիչք...
14/09/2021 14:49

 «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում:

Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը:
Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:
Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:
Չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը. սերունդ, որ կրկին ու կրկին պիտի ականջալուր դարձներ աշխարհին ՀԱՅԻ մասին ՝սերունդ, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը: Այսօր մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և միշտ բարձր պահել ՀԱՅ լինելու կոչումը Հավերժ փառք և խոնարհում: