Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:37
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին |

Հայաստան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի գինը կբարձրանա. ում վրա կազդի նոր նախագիծը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի գինը կբարձրանա. ում վրա կազդի նոր նախագիծը
14/09/2021 13:11

Հայաստանում ջուրը թանկանալու է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման պահանջով: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունն առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։ Այսինքն սակագնի հայտն առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կկազմի 186.45 դրամ, իսկ ԱԱՀ -ով 223.7 դրամ՝ ներկայիս 180-ի փոխարեն:

 

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 190.145 դրամ (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 33.555 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 44.740 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 22.370 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ ահա «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.375 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Բայց միաժամանակ նշենք, որ ընկերության՝ սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը դեռ պետք է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկի եւ ուսումնասիրի: Այսինքն չի բացառվում, որ հայտում ներկայացված սակագները կամ փոփոխվեն կամ էլ մնան նույնը:

Ս. Հ.