Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 16:07
Եռաբլուրում զոհվածի հարազատը բաժակով ջուր է շփել լրագրողի վրա | Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան |

Քաղաքականություն

Այո, Մանվել Գրիգորյանի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ ինքն անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում. Գագիկ Ջհանգիրյան
Այո, Մանվել Գրիգորյանի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ ինքն անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում. Գագիկ Ջհանգիրյան
14/09/2021 11:52

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց իր խոսքերը գեներալ Մանվել Գրիգորյանի գործի մասին: «Դուք ասել եք՝ «Մանվել Գրիգորյանի փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»», - հիշեցրեց Խամոյանը՝ նշելով, որ այդ գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Ջհանգիրյանին չի՞ մտահոգում դատավորի վարքագիծը ու շարունակո՞ւմ է նույն կարծիքին մնալ Մանվել Գրիգորյանի գործի մասին: «Այո, ես Մանվել Գրիգորյանի անձի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ ինքը անուրանալի ներդրում է ունեցել մեր առաջին ազատամարտի, Արցախի ազատագրման խնդրում, կարող եմ ավելի դետալներ ասել, բայց թեման էդ չի: Ես կարոծում եմ, որ, այո, այն ժամանակ մի քիչ ծուռ է գնացել այդ պրոցեսը», - ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Անդրադառնալով դատավորի վարքագծին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ասաց. «Մնացական Մարտիրոսյանը կլինի, թե Մարտիրոս Մնացականյանը, ԲԴԽ-ն ոչինչ չի կարող ձեռնարկել, քանի դեռ կարգապահական վարույթ հարուցող մարմիններ ունենք»:

 

Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ո՞վ Մանվել Գրիգորյանին տարավ մահվան:

«Ավելին ոչինչ չեմ ասելու ու չեմ կարող ասել հասկանալի պատճառներով», - նշեց Ջհանգիրյանը: