Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:18
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Ռազմական

Մեկ զոհ, մեկ վիրավոր. կրակել են իրար վրա. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից
Մեկ զոհ, մեկ վիրավոր. կրակել են իրար վրա. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից
14/09/2021 11:46

Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: ArmLur.am-ի  տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

 

 

Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։