Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 14:24
Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին | Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին | ԳՇ պետը Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն չունի |

Քաղաքականություն

«Որդիս 2 ու ավելի տարի է՝ ապրում է առանձին, երկու երեխա ունի, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել». Ով է գնել Գագիկ Ջհանգիրյանի որդու բնակարանը 600 հազար դոլարով
«Որդիս 2 ու ավելի տարի է՝ ապրում է առանձին, երկու երեխա ունի, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել». Ով է գնել Գագիկ Ջհանգիրյանի որդու բնակարանը 600 հազար դոլարով
14/09/2021 11:37

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Բարձագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ ինչպես է իր որդու համար 600 հազար դոլարով Կասկադում բնակարան գնել: «Էդ բնակարանը գնել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, էդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք», - ասաց Ջհանգիրյանը, ապա ավելացրեց.

 

«Ազիզ ջան, իմ որդին չափահաս է, արդեն երկու ու ավելի տարի է՝ ապրում են առանձին, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել, հիմա, եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը բնակարան են...հա, ի միջիայլոց, հիպոթեքով էլ ձևակերպել են: Էդ բոլորը երևակայության արդյունք է»: