Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 14:19
Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին | Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին | ԳՇ պետը Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն չունի |

Քաղաքականություն

Արմեն Չարչյանն ահազանգել է, որ Ձեր ցուցումով է իրականացվում իր նկատմամբ խոշտանգումը. Թագուհի Թովմասյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին (Տեսանյութ)
Արմեն Չարչյանն ահազանգել է, որ Ձեր ցուցումով է իրականացվում իր նկատմամբ խոշտանգումը. Թագուհի Թովմասյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին (Տեսանյութ)
14/09/2021 11:27

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը: Ընտրվել է երեք թեկնածու Հովսեփ Բեդևյանը, Լիանա Հակոբյանն ու Հրաչ Այվազյանը: Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Ջհանգիրյանին՝ ներողություն խնդրելով, որ հարցը չի վերաբերելու թեկնածուին: «Ուզում եմ Ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են Ձեր այսօրվա գործունեության մասին, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել», - ասաց պատգամավորը: Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, թե ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին: «Ես իրավունք չունեմ, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ, մենք, տիկին Թովմասյան, նաև հեռախոսով ենք խոսել, կալանավորվերներից մեկը, չեմ ուզում անունը ասել, Ձեզ ասել է, որ ես ճնշել եմ դատավորին, որ այս կամ այն որոշումը կայացնեն, ինքս երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը, ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որ ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ», - ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

 

Թագուհի Թովմասյանն էլ նշեց, թե ինքը կգաղտնազերծի հեռախոսազրույցը.

«Այո, պարոն Չարչյանը ահազանգեց, որ Ձեր ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ես ահազանգը հնչեցրեցի Ձեզ», - ասաց պատգամավորը:

facebook sharing button