Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:56
Եռաբլուրում զոհվածի հարազատը բաժակով ջուր է շփել լրագրողի վրա | Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան |

Տարածաշրջան

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
10/09/2021 15:14

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության եւ պետական ​​սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը: «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահները Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական ​​սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ: Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը եւ օդ արձակած նախազգուշական կրակը: Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել: Ձեռքից թեթեւ վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Ձերբակալվածը ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Նրա պայուսակը զննելիս հայտնաբերվել են դեղորայքի նման նյութեր՝ մոտ 11 կիլոգրամ 770 գրամ քաշով: Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է: