Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:38
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին |

Աշխարհ

Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստանի վերածելու ծրագրի իրականացումը․ Շարմազանով
Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստանի վերածելու ծրագրի իրականացումը․ Շարմազանով
10/09/2021 11:43

2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։ Ո՞րն է այդ խնդրի էությունը։ Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ: Սա է եղել «չարաբաստիկ հեղափոխության» աշխարհաքաղաքական նպատակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը և մանրամասնել Փաշինյանի իշխանության գործողությունները՝ նշված նպատակին հասնելու համար։ «Ի՞նչ պետք է արվեր այդ նպատակին հասնելու համար։ Վարկաբեկել հաղթանակի խորհրդանիշ հերոսներին՝ կպցնելով զանազան պիտակներ։ Նսեմացնել Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հաղթական նշանակությունը։ Հարձակվել ազգային ինստիտուների՝ եկեղեցու, բանակի, ընտանիքի և դպրոցի վրա։ Այս ամենը «սահուն» արվում էր, իսկ մեր հակափաստարկները, պայքարն ու ակցիաները ներկայացվում էին որպես «նախկինների» ռևանշի փորձ։ Արդյունքում ապագա կապիտուլյանտներն ու նրանց սպասարկող ուժերը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրեցին հաղթանակած մարդկանց, իսկ փոխարենը «կառուցողական» կարգեցին թշնամի պետության ղեկավարին։ Իսկ այսօր արդեն ռեժիմը, թուրքական «բայրաքթարի» սպառնալիքը մոռացության տալով, խոսում է «թուրքական դրական ազդակների» մասին։ Պատահականությու՞ն է սա, թե՞ ոչ։

 

Հիշեցնեմ,որ Ադրբեջանի ղեկավարն էր ասում, որ 2018-ի «հեղափոխությանն» ինքն աջակցություն է ունեցել։

Հիշենք, որ իշխանության գալուց անմիջապես հետո ապագա կապիտուլյանտը հայտարարեց բանակցությունը սեփական կետից սկսելու մասին, իսկ Արցախի խնդրի բանակցային բովանդակության վերաբերյալ տեղեկանում էր ոչ թե Հայաստանի նախկին նախագահներից, այլ՝ «կառուցողական Ալիևից»։

Հիշենք,որ պատերազմի առաջին օրերին գլխավոր հողատուն էր հայտարարում, թե չի դիտարկում ռուս խաղաղապահների մուտքը Արցախ։

Ավելին. անանուն հոդված էր հրապարակվում իր հարազատ թերթում, որտեղ Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու առաջարկ էր արվում։

Ու այս ամենը՝ պատերազմի ժամանակ։

Հիմա նա խոսում է «Թուրքիայից ստացվող դրական ազդակների» մասին։

Ապաշրջափակում ասվածն էլ ընդամենը թուրքական ծրագիր ու «հեքիաթ» է։

Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստանի վերածելու ծրագրի իրականացումը։

Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան, «էժան շոր-մոր,պոմիդոր, լյուլյա-քյաբաբը բոլ կլինի», իսկ «ժողովուրդս» էլ «ձրի» Անթալիայում կհանգստանա։

Սա է սցենարը։

Բայց Հայաստան չի լինի, այլ կլինեն «Էրմենիստանի» հպարտ քաղաքացիներ։

Դեպքերի նման զարգացման արդյունքում ակնհայտ է, որ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն Հայաստանում այլևս չի լինի, իսկ «պետության» արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կփոխվի։

Այդ ժամանակ նոր կավարտվի 2018-ի «հեղափոխությունը»։

Սա է «հեղափոխության» նախագծողների սցենարը։

Այս ամենն իրականություն կդառնա, եթե մենք շարունակենք «դիտորդ» մնալ», - գրել է Էդուարդ Շարմազանովը։