Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:10
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Աշխարհ

Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի
Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի
09/09/2021 11:17

Առնվազն 82 մարդ է զոհվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները՝ տասնյակ զոհերով: Զոհեր են գրանցվում նաեւ Փենսիլվանիայում եւ Լուիզիանայում, որտեղ փոթորկի հարվածից մեկ շաբաթ անց շատ բնակիչներ առանց էլեկտրականության են մնում: Ավելի վաղ 40 մահվան դեպք էր գրանցվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում: Զոհերի մեծ մասն ապրում էր շենքերի նկուղում, որոնք ջրով են լցվել: Օգոստոսի 29-ին Լուիզիանային հարվածելուց հետո փոթորիկը զգալիորեն թուլացավ, սակայն իր հետ բերեց հորդառատ անձրևներ և ամպրոպներ: Մի քանի ժամվա ընթացքում Նյու Յորքում 15-25 սմ տեղումներ էին տեղացել: Տեղի բնակիչները ծանուցումներ են ստացել հնարավոր ջրհեղեղի եւ պտտահողմերի մասին: Հիմնական հարվածը հասցվեց Բրուքլինի եւ Քուինսի շրջաններին, սոցցանցերում տեղի բնակիչները հայտնել էին փողոցների, տների, մետրոյի հեղեղման մասին: Տեղատարափ անձրեւները ժամանակավոր խափանումների հանգեցրին երեք քաղաքային օդանավակայանների աշխատանքում, չեղարկվեց թենիսի մի քանի հանդիպում US Open-ի շրջանակներում: