Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:09
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը
09/09/2021 10:11

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»: Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրեց հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»: Սա ցույց է տալիս, թե արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները ինչ տեսակետ ունեն: Մեկն ասում է՝ արդարադատություն չկա, մյուսն ասում է՝ ցավոք սրտի, այս երկրում օրենք կա: Գագիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արված հայտարարությունը սայթաքում էր համարվում եւ լայն քննադատության առիթ տվեց: Հիմա էլ նման բացթողում է անում արդեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ըստ էության ակնարկելով՝ կուզենար օրենք չլիներ, որ ինչ ցանկանար, այն էլ աներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում