Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:40
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն իշխանությունների առջև պայման է դրել
«Ժողովուրդ». Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն իշխանությունների առջև պայման է դրել
09/09/2021 10:08

Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, որոնց իշխանությունը ցանկանում էր «վերբովկա» անել, տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից մինչեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան: ՔՊ-ականների ընտրությունը, սակայն, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել: Ինչո՞ւ հենց Հարությունյանը. հարցի պատասխանը «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց հենց մարզպետից ստանալ: Նա, նախ, խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ապա մինչեւ երեկո անպատասխան թողեց մեր զանգերը: Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը պայմանավորված է սոսկ նրանով, որ իշխանությունը հավանական մյուս բոլոր թեկնածուների հետ ընդհանուր հայտարարի չի եկել: Գործող մարզպետն էլ պնդել է՝ կհամաձայնի առաջադրվել միայն այն պայմանով, որ եթե հանկարծ ընտրություններում ՔՊ-ն չհաղթի, ինքը պահպանի մարզպետի իր պորտֆելը: Միայն Գյումրիում չէ, որ այս աշնանը լինելու են ՏԻՄ ընտրություններ: Կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում