Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:26
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Աշխարհ

Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում
Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում
08/09/2021 16:45

Թուրքական իսլամական «Ազգային տեսակետ» գաղափարաքաղաքական շարժման հերթական կուսակցության՝ «Երջանկության» (ԵԿ) խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական ցուցակով։ Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջերս արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։ Խոսվում է նաև այն մասին, որ 26-ամյա Ասլիթյուրքը Էրդողանի մերձավորն է։ «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի կուսակից ընկերներն անհանգստացած են քաղաքական կուլսիներում ձեռք բերված նման համաձայնության մասին լուրերից։ «Օղուզհան Ասիլթյուրքը, ինչպես հայտարարել է Քարամոլլաօղլուն, ԵԿ-ի համար կարևոր անձ է, բայց ԵԿ-ի ներկայիս քաղաքականությունից անջատ, կուսակցության ներսում Ասիլթյուրքին հարող որոշ կարևոր անձանց առաջադրումը ԱԶԿ-ի ցուցակներում պառակտիչ հետևանք կունենա կուսակցության համար»,- մտավախություն են հայտնել «Երջանկություն» կուսակցությունից։ Նաև նշել են, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԵԿ-ի քվեները կազմել են 1․34 տոկոս, և դա իրականում «փոքրաթիվ քվե» չէ, քանի որ նախագահական կառավարման համակարգում 1 տոկոս քվեն արժեքավոր է այնքան, որ կարող է ազդել ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ եթե խոսք լինի ԱԶԿ-ի ցուցակով թեկնածության մասին, ապա «Երջանկությանը» վստահած ընտրողների մի մասը կարող է աջակցել Ասիլթյուրքին և իր թիմին։ Նշենք, որ «Ազգային տեսակետ» շարժման առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի, ինչպես նաև ներքին գործերի նախարարների պաշտոնները։