Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:40
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Կրթություն

Հայտնի է THE World University Rankings 2022-ի վարկածով աշխարհի լավագույն համալսարանը
Հայտնի է THE World University Rankings 2022-ի վարկածով աշխարհի լավագույն համալսարանը
04/09/2021 10:04

Times Higher Education-ի (THE World University Rankings 2022) վարկածով՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը կրկին դարձել է աշխարհի լավագույն 200 համալսարաններից առաջատարը, հաղորդվում է ամսագրի կայքում: Վեցերորդ տարին անընդմեջ բրիտանական համալսարանն այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում: Աշխարհի լավագույն համալսարանների հնգյակում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա):

 

Հաջորդում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը (ԱՄՆ), Յեյլի համալսարանը (ԱՄՆ) եւ Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանը վարկանիշում 158-րդ տեղում է զբաղեցրել. սա Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության ողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: