Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:41
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե | Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին |

Տարածաշրջան

Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային աճ է գրանցել
02/09/2021 15:53

Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային աճ է գրանցել 2020 թվականին պանդեմիայի պատճառով կրճատումից հետո, գրում է Bloomberg-ը։ Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ն ավելացել է 21,7 տոկոսով․ դա ռեկորդային ցուցանիշ է 1999 թվականից ի վեր։ Տվյալների հրապարակումից հետո լիրան ամրապնդվել է դոլարի նկատմամբ 0,3 տոկոսով եւ հասել ամենաբարձր ցուցանիշին սկսած հունիսի 11-ից։ Տնտեսությունը, որը գնահատվում է 765 մլրդ դոլար, գերազանցել է Մեծ քսանյակի երկրների մեծ մասին։ Արտահանումն աճել է 59,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 19,3 տոկոսով։ Անցած տարի Թուրքիայի ՀՆԱ-ն նվազել է 10,4 տոկոսով պանդեմիայի պատճառով։ ՀՆԱ ռեկորդային աճի վրա ազդել է նաեւ տնային տնտեսությունների սպառման մեծացումը։ Քաղաքացիները սկսել են 22,9 տոկոսով ավելի ակտիվ գնել ապրանքներ՝ համեմատած 2020 թ․ հետ։ Սակայն փորձագետները կասկածի տակ են դրել Թուրքիայի համար լավատեսական կանխատեսումը։ Garanti BBVA բանկից վերլուծաբան Ալվարո Օրտիսը կարծում է, որ առանցքային խնդիրը ոչ թե ՀՆԱ աճն է, այլ չվերահսկվող գնաճը։ 2020-ին Թուրքիան նվազեցրել է տոկոսադրույքն ու խթանել բնակչությանը վարկեր վերցնել, որպեսզի բարձրացնի սպառման մակարդակն ու տնտեսությունը հանի ճգնաժամից։ Կառավարական միջոցները հանգեցրել են 20 տոկոսով ազգային արժույթի թուլացման եւ ապրանքների արժեքի աճի։ Ամենամեծ խնդիրը, որին բախվել է ԿԲ ղեկավար Շահապ Քավջիօղլուն, դա գնային կայունության վերականգնում է՝ նախագահ Թայիփ Էրդողանի՝ առանցքային տոկոսադրույքը նվազեցնելու կոչերի ֆոնին։ Եվրոպան երկրորդ եռամսյակում ոչ այդքան դինամիկ, սակայն չափավոր աճ է գրանցել։ Եվրագոտու ՀՆԱ-ն բարձրացել է 2 տոկոսով։ Ինչպես եւ Թուրքիան, եվրագոտու երկրները բախվել են ռեկորդային գնաճի։