Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 20:24
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Կրթություն

Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի տեղակալ
Առողջապահության նախարարի խորհրդականը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի տեղակալ
01/09/2021 13:04

Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:

 

Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», - ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բժիշկ Շեքերդիմյանի փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են հատկապես այս օրերին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի առողջապահական ոլորտի լարվածությունը: Ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը պարոն Շեքերդիմյանի հետ և ընդլայնել UCLA- ի ներգրավվածությունը Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում»,-ասել է նախարարը:

«Promise Armenian Institute-ի առաքելություններից է UCLA-ի և Հայաստանի միջև միջառարկայական հետազոտությունների և հանրության վրա ազդեցության ծրագրերի համակարգումը, իսկ այս նոր պաշտոնը նպատակաուղղված կլինի բժշկության և առողջապահության ոլորտներում հենց այդ առաքելության իրականացմանը»,-նշել է «Promise Armenian Institute»-ի տնօրեն Աննա Կարագոզյանը:

«Մենք շարունակաբար աշխատում ենք սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի պետական հաստատությունների աշխատանքներում ներգրավելու համար: Բժիշկ Շեխերդիմյանի նշանակումը որպես առողջապահության նախարարի խորհրդական, կարևոր քայլ է առողջապահության նախարարության հետ շարունակական գործընկերության իմաստով: Լիահույս ենք, որ տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների բարձրաստիճան պաշտոններում Սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավումը շարունակական կլինի»:

«Մենք երախտապարտ ենք UCLA-ի «Promise Armenian Institute»-ին` Հայաստանի հանրային հատվածի կատարելագործման և զարգացման գործում իրենց գործընկերության և հանձնառության համար»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: