Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2021 21:03
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: | Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին | Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները | ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը | Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին | Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը | «Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը | «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ |

Կրթություն

hraparak.am ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼԵՒՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՌԵԿՏՈՐ ԿԴԱՌՆԱ 
hraparak.am ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼԵՒՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՌԵԿՏՈՐ ԿԴԱՌՆԱ 
31/08/2021 11:18

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի՝ պաշտոնաթողությունից հետո կոլեկտիվն անհանգիստ էր: Նոր ռեկտորացուների անուններ էին պտտվում օդում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյան, որն անցյալ տարի թագավարակից մահացած կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՈՀ նախկին նախագահ Արմեն Թռչունյանի որդին է, Արման Բաբաջանյանի գործընկեր, քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյան, որը նախկինում մանկավարժականում է աշխատել, քաղաքագիտության ամբիոնի վարիչն էր, ապա՝ այդ ամբիոնը լուծարվելուց հետո, դարձավ շարքային դասախոս: 



«Մենք վախենում էինք, որ նրանց կբերեն, բայց լավ է՝ բերեցին մեր աշխարհագրության ամբիոնի վարիչ Խոյեցյանին: Լավն է, վատը չի»,- ասում է Մանկավարժական համալսարանի դասախոսներից մեկը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանին ներկայացրել է ռեկտորատի անդամներին մի քանի օր առաջ՝ օգոստոսի 26-ին: Ասում են, նախկին ռեկտոր Միրզախանյանը, որի ժամկետը լրացել էր հունիսին, չի ներկայացել նիստին: Նիստը վարել է պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, ով երկու ամիս ռեկտորի պարտականություններն էր իրականացնում: 

Այնուամենայնիվ, մանկավարժականում դեռ վախեր կան, որ Արման Բաբաջանյանի ընկերը՝ ծայրահեղ նիկոլական Շիրինյանը, օգտագործելով իր մտերմությունն իշխանությունների հետ, կնստի ռեկտորի աթոռին: Նա ընկալվում է որպես քաղաքական առումով խիստ կողմնորոշված անձնավորություն եւ այս իմաստով կտրուկ տարբերվում է բավականին լայնախոհ Միրզախանյանից, որի համար կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չուներ, եւ որն աշխատում էր ամենատարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: 

Առավել օպտիմիստները կարծում են, որ Լեւոն Շիրինյանը ոչ մի շանս չունի ռեկտոր նշանակվելու, որովհետեւ եթե նրան ուզենային բերել, ապա հենց նրան էլ կնշանակեին ռեկտորի պաշտոնակատար: «Իմաստը ո՞րն էր մի երկու շաբաթվա կապիկության: Մանավանդ որ մի ամիս մեր ռեկտորի պաշտոնակատարը պրոռեկտոր Մելիք-Բախշյանն էր: Եթե հիմնավորապես պետք է Շիրինյանին բերեին, այս մի երկու շաբաթն էլ կթողնեին, որ Մելիք-Բախշյանը մնար, հետո նոր նա կգար»,- վերլուծում էին մանկավարժականի աշխատողները: Սակայն այս տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ իշխանությունների ռեկտորի թեկնածուն այսօրվա ԺՊ-ն է՝ Աշոտ Խոյեցյանը։