Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:42
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Տարածաշրջան

Վերետու․ «Ռոմայի» ֆուտբոլիստները շատ լավ հարաբերություններ ունեն Մոուրինյոյի հետ
Վերետու․ «Ռոմայի» ֆուտբոլիստները շատ լավ հարաբերություններ ունեն Մոուրինյոյի հետ
23/08/2021 13:23

«Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խոսել է իտալական թիմի ֆուտբոլիստների եւ պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունների մասին։ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» տանը 3։1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», Վերետուն դարձել է դուբլի հեղինակ։ Առաջին գոլը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Կարեւոր էր հաղթել առաջին խաղում, արդյունքը լավն է, բայց դեռ շատ աշխատանք կա։ Մարզիչը ցանկանում է, որ մենք հաղթենք բոլոր խաղերում։ «Ֆիորենտինան» գերազանց թիմ է, շատ լավ էր խաղում, բայց մենք ամբողջ ընթացքում պահպանեցինք վերահսկողությունը եւ երկրպագուների աջակցությամբ հաղթեցինք։ Ընդմիջմանը Մոուրինյոն ասաց, որ պետք է ավելացնել, քանի որ առաջին խաղակեսում կային խնդիրներ։ Դեռ ամեն ինչ լավ չէ, բայց մենք մրցաշրջանի սկզբում ենք եւ պետք է շատ աշխատել հաղթանակների համար։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Մոուրինյոյի հետ։ Աշխատանքի ժամանակ ջանք չենք խնայում, հարմար պահին կատակներ ենք անում։ Նա միշտ մտերիմ է խաղացողների հետ, միշտ աջակցում է մեզ»,- Վերետուի խոսքը մեջբերում է football-italia-ն։ Իտալիայի առաջնութան երկրորդ տուրում «Ռոման» օգոստոսի 29-ին կհյուրընկալվի «Սալերնիտանային»։