Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր և միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն և ընդլայնմանը: Կոնվերս Բանկից հայտնում են, որ պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա: Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է: Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաև Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում: Վարկավորման մանրամասները՝ այստեղ։ ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակ։ Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: