Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 14:45
Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին | Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին |

Տնտեսություն

Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից բաց թողնել մինչև 245 մլն մ³ ջուր
Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից բաց թողնել մինչև 245 մլն մ³ ջուր
17/08/2021 12:48

«Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- խորհրդարանում հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նրա խոսքով, Հայաստանի 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցված ությունը 2021 թվականին եղել է 526.7 մլն մ³՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8 մլն մ³: Գործող օրենքում սահմանված է, որ յուրաքանչյուր տարի մինչև 170 մլն մ³ ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը և նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ³: Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Մարմարիկի և Ազատի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ³ ջրի դեֆիցիտ: Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ Սևանա լճից 2021 թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրաբացթողումները սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իրականացվել էր 19 մլն մ³ ջրառ: «Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է տարեկան պլանավորվածի նկատմամբ 97.53 մլն մ³ ջրի դեֆիցիտ»,-ասաց Կարեն Սարգսյանը և տեղեկացրեց, որ այն լրացվել է Սևանա լճից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին: