Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/09/2021 15:20
Գավառական շուստիությունով փորձել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել, սրա ցավալի հետեւանքները շատ ենք զգալու. Մանուկյան | Արայիկ Հարությունյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր | Արտաշիրիմում եմ անելու ու տանեմ Եվրոպա, կարող է՝ ուրիշի մարմին են տվել․ զոհված զինծառայողի հայր | Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի. Սասուն Միքայելյան | Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի» | Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին. Սեյրան Օհանյան | Հարցը չի առնչվում Զինված ուժերին․ Արտակ Դավթյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող հարցերին | Արմեն Գրիգորյանը հրաժարվեց խոսել Էրդողան-Փաշինյան հավանական հանդիպման մասին |

Տնտեսություն

Մեկ տարում ՀՀ բանկերի տրամադրած վարկերի ծավալը նվազել է 3․3%-ով
Մեկ տարում ՀՀ բանկերի տրամադրած վարկերի ծավալը նվազել է 3․3%-ով
14/08/2021 13:08

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 13 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.3% - ով (2020թ.՝ 4 տրլն 150 մլրդ դրամ), իսկ 2021թ․ մարտի համեմատ նվազել է 1.9% - ով (2021թ. մարտ՝ 4 տրլն 90 մլրդ դրամ) ։ Եթե հաջորդող ամիսներին ևս անկումը շարունակվի, ապա կարելի է եզրակացնել, որ վարկավորումը դարձել է խնդրահարույց ինչպես բանկերի, այնպես էլ քաղաքացիների համար։ Ի դեպ, վերջին 12 տարիներին ՀՀ առևտրային բանկերից քաղաքացիներին տրվող վարկերի ծավալը հնգապատկվել է, մասնավորապես, եթե 2009 թվականի վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելը կազմել է 806 մլրդ դրամ, ապա արդեն 2017 թվականին վերջինս աճել է 30.1% - ով՝ կազմելով 2 տրլն 677 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ գրեթե 4 անգամ՝ կազմելով 3 տրլն 631 մլրդ դրամ։