Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:07
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 4 մլն դրամի փոխհատուցում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 4 մլն դրամի փոխհատուցում
08/04/2021 14:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլինա Սահակովան Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2021 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են: Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել և զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել: «Պահանջվել է 4 մլն դրամի փոխհատուցում», - ասաց Էլինա Սահակովան։

 

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հրավիրված հանրահավաքում հայտարարել էր, թե մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, այն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Մարտի 1-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Սպանությունների հեղինակները կոնկրետ անուն ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ՝ ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ: Սպանություն կատարողները մինչ օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։