Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:24
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Life

«Ժողովուրդ». Այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է
«Ժողովուրդ». Այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է
08/04/2021 10:46

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5389 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5495, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվն ավելացել է 106-ով: Բայց 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ծնվածները 6-ով պակասել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մահացածների թիվն է ավելացել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5001, իսկ 2019-ին արձանագրվել է մահվան 4 հազար 954 դեպք:

 

Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 5 հազար 960 դեպք, որից, ի դեպ, 462-ը, ըստ նախնական տվյալների, զինվորական գործողությունների հետեւանքով: Թեեւ այս դեպքերի հայտնաբերման եւ նույնականացման գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են այս հունվար եւ փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ըստ ՎԿ-ի տվյալների՝ վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020 թվականի մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաեւ 2021-ի ցուցանիշները: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում 2021 թվականի մահացության ցուցանիշները նվազեն, իսկ 2020-ինը՝ ավելանան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում