Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:03
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Աշխարհ

Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ. Քաղաքագետ
Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ. Քաղաքագետ
08/04/2021 10:30

Հայոց ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ:

 

Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա:

Հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները: Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը՝ հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել:

Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:

Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները: