Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:23
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

Իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին
Իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին
07/04/2021 18:25

Տեսանյութում երեւում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպմանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի եւ արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ: Սակայն հանդիպման առաջին իսկ կադրերից կրկին պարզ է դառնում, որ, ի ամոթ բոլորիս, սույն անգրագետ եւ փնթի բոսյակն է դեռ ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:

4 րոպե 37 վայրկյան տեւողությամբ իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ: 10 անգամ։ 

Իսկ այս տեսանյութում երեւում է, որ նա չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները»։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ  Վլադիմիր  Պուտինի հետ։ Օրակարգում առեւտրատնտեսական կապերի, էներգետիկայի, անվտանգության, ռազմավարական ներդրումների, առողջապահության, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել։