Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:36
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Աշխարհ

ՆԱՏՕ-ն ՌԴ-ին նախազգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման առնչությամբ. Die Welt
ՆԱՏՕ-ն ՌԴ-ին նախազգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման առնչությամբ. Die Welt
06/04/2021 15:54

Ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի և Դոնբասի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) նախազգուշացրել է Մոսկվային իրավիճակի հետագա սրման առնչությամբ:

Այս մասին գերմանական Die Welt-ի հետ զրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և հավելել՝ «Ռուսաստանի կողմից ապակայունացնող միջոցները խարխլում են բոլոր ջանքերը, որոնք ուղղված են սահմանային լարվածության թուլացման՝ 2020 թվականի հուլիսի 27-ին ԵԱՀԿ-ի աջակցությամբ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակներում»:

Դաշինքի ներկայացուցիչը մանրամասնել է նաև, որ ՆԱՏՕ-ն նախկինի նման շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Մենք շարունակում ենք զգոն լինել և շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- գերմանական պարբերականին հայտնել է նա:

Աղբյուրը շեշտել է նաև, որ ապրիլի 1-ին Դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են, այսպես կոչված,  Հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափով` քննարկելու Սև ծովի ափին առկա լարված իրավիճակը:

«Դաշնակիցները կիսել են մտահոգությունները Ուկրաինայում և Ուկրաինայի սահմանների մերձակայքում Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործունեության վերաբերյալ: Նրանք մտահոգված են նաև այն փաստով, որ Ռուսաստանը խախտել է 2020-ի հուլիսին կնքված հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով վերջերս 4 ուկրաինացի զինվոր է զոհվել»,- ընդգծել է զրույցակիցը: 

Վերջինիս խոսքով՝ անցյալ շաբաթվա վերջին Ուկրաինան և ռուսամետ ապստամբները միմյանց մեղադրել են երկրի արևելքում հակամարտության գոտի համարվող Դոնբասում դիրքերը գնդակոծելու համար:

«Ապստամբները 7 տարի շարունակ վերահսկում են Դոնեցկի և Լուգանսկի տարածքների մի մասը Ռուսաստանի սահմանի երկայնքով: ՄԱԿ-ի գնահատականներով` այդ ժամանակից ի վեր սպանվել է ավելի քան 13 000 մարդ», - գրում է Die Welt- ը: