Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:47
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

Երբ կգա, սոցիալական խոստումներ կտա ձեզ, ձեռքներիդ տակ ինչ լինի, շպրտեք իր ուղղությամբ. Բագրատյանը՝ սեւանցիներին
Երբ կգա, սոցիալական խոստումներ կտա ձեզ, ձեռքներիդ տակ ինչ լինի, շպրտեք իր ուղղությամբ. Բագրատյանը՝ սեւանցիներին
06/04/2021 15:46



2020-ին բյուջեի եկամուտները պակասել են 19 տոկոսով. այս տարվա երկու ասվա տվյալներով, բյուջեի եկամուտներն արդեն պակաս են 11 տոկոսով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրհավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Եթե ՀՆԱ-ի մեջ հարկերը պակասել են, նշանակում է կոռուպցիադ ավելացել է, ստվերային տնտեսությունն ավելացել է: Այս տարի լավագույն դեպքում երկրում զրոյական աճ կլինի կամ մեկ տոկոս աճ կունենանք, բյուջետային եկամուտները լավագույն դեպքում կապաս կլինեն 10 տոկոսով:

Եթե ինքը կգա էստեղ կասի, որ ուսուցչի աշխատավարձ եմ բարձրացնում, իմացեք, որ 100 ուսուցչից 5-ի աշխատավարձը կբարձրացնի, հետո քթներից կբերի, որովհետեւ ինքը փող չունի աշխատավարձ բարձրացնելու համար: ՒԻնքը տնտեսություն կազմակերպելու ունակություն չունի; Չի կարելի կրթություն չունեցող, անհավասարակշիռ, հիվանդ մարդուն բերել դնել երկրի ղեկավար ու մի լավ բան սպասել:  Երբ սոցիալական խոստումներ կտա ձեզ, ձեռքներիդ տակ ինչ լինի, շպրտեք իր ուղղությամբ»,-ասաց նա: