Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 16:03
«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան | «Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը |

Տարածաշրջան

Հակառակորդի զինվորները դուրս են եկել Շուշի-Ստեփանակերտ մայրուղի, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է:
Հակառակորդի զինվորները դուրս են եկել Շուշի-Ստեփանակերտ մայրուղի, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է:
06/04/2021 14:15

Sputnik. Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ:

Լիճ
Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:

Մինչդեռ, ըստ երեք երկրների ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով` մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:

Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ ադրբեջանցիները հուշարձանի տարածք են հասել` շրջանցելով Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում տեղակայված խաղաղապահների պահակակետը, և նրանք անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանկի մոտ են հասել այլ ճանապարհով։

Նշենք նաև, որ տանկ–հուշարձանը տեղակայված է ռուսական ու հայկական դիրքերի գրեթե մեջտեղում, երկու դիրքերից հավասար հեռավորության վրա։

Մենք նաև պարզեցինք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ: Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ այն կանխամտածված սադրանք է:

Մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև Արցախի նախագահի մամուլի ծառայությանը: Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին։

Հիշեցնենք` արցախյան ազատամարտին ու 1992թ–ի Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը։